Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գոլդ» պետհամարանիշ. Իռացիոնա՞լ, թե՞ ռացիոնալ ընտրություն – վարքագծային կազուս

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 14 Մարտ 2018

Առաջին հայացքից կթվա, թե այս մեքենայի վարորդը իռացիոնալ ընտրություն է կատարել՝ 1.5 մլն դրամանոց մեքենայի վրա տեղադրելով 8 մլն դրամանոց պետհամարանիշ, բայց դա միայն առաջին հայացքից, փորձեմ պարզաբանել․․․

Դիցուք, այս մեքենայի վարորդն ունի երկու կարիք «տարածության մեջ տեղափոխվելու» և «սոցիալական ստատուսը» ընդգծելու։ Այդ կարիքները բավարարելու համար տվյալ վարորդն ուներ մոտ 9.5 մլն դրամ և, տնտեսագիտորեն ասած, պետք է ընտրեր ապրանքների հետևյալ հավաքածուներից որև մեկը «9,485,000 դրամանոց մեքենա + 15,000 դրամանոց պետհամարանիշ» կամ «1,500,000 դրամանոց մեքենա + 8,000,000 դրամանոց պետհամարանիշ»։

Առաջին տարբերակի ընտրության դեպքում, երբ, ասենք, այս վարորդը գներ 2018թ-ի արտադրության Тоyota Corolla, այդ մեքենան արագ տեմպերով արժեզրկվելու էր, ու ասենք 2020թ-ի տարեվերջին, լավագույն դեպքում, հազիվ արժենար 7 մլն դրամ, այսինքն այդ պահանջմունքների բավարարումը տարեկան արժենալու էր մոտ 828 հազ․ դրամ։

Երկրորդ տարբերակի դեպքում մեքենան (այսինքն Mitsubishi Colt-ը) հաստատ ավելի դանդաղ է արժեզրկվելու, քան 2018թ-ի արտադրության Тоyota Corolla-ն, բացի այդ արժեզրկման բացարձակ գումարն էլ է փոքր։ Ավելին, պետհամարանիշը ընդհանրապես չի արժեզրկվելու ու բավականին բարձր իրացվելիությամբ ապրանք է:

Հետևաբար՝ այս վարորդը միանգամայն ռացիոնալ ընտրություն է կատարել, որ թույլ կտա իր կարիքները, այլ հավասար պայմաններում, բավարարել ավելի քիչ ծախսերով :)

Գրառումը՝ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան էջից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։