Invalid username or password
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կայքը հայտնում է, որ կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների, ներսում առկա շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Շենք շինությունների մակերեսը 19758 քառ. Մետր է։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ է:
Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Առաջին աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: Եթե աճուրդը չի կայանում, ապա հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է ավելի ցածր:
Արմենպրես
Դիտումներ 896
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: