Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գներն ավելի արագ են աճում, քան պետական հատվածի աշխատավարձը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 21 Հունիս 2017

Այս տարվա առաջին 5 ամիսների արդյունքներով՝ Հայաստանում պետական հատվածի աշխատողների միջին անվանական աշխատավարձի աճը ետ է մնում գների աճից։ Սպառողական գներն ավելի արագ են աճում, քան պետական հատվածի աշխատավարձը։

Այլ կերպ ասած՝ պետական հատվածի վարձու աշխատողների գնողունակությունը նվազում է։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական հիմնական մակրոտնտեսական տվյալները՝ 2017 թվականի հունվար-մայիսի համար։

Սկսենք ամսական կտրվածքից։ 2017թ. ՄԱՅԻՍ

2017 թվականի մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189 266 դրամ։

Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 157 830 դրամ, ոչ պետական հատվածում՝ 227 698 դրամ։

2016 թվականի մայիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 2.7%-ով։ Սպառողական գները 12 ամսվա կտրվածքով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, աճել են 1.6%-ով։ Սակայն, ինչպես տեսնում եք գծապատկերում, պետական հատվածում աշխատավարձի աճն ավելի ցածր է, քան գնաճը՝ 1%։

 

price-salary1

5-ամսյա ժամանակահատված։ 2017թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ

Գրեթե նույն պատկերն է, երբ դիտարկում ենք 2017 թվականի հունվար-մայիսի միջինացված ցուցանիշները։

Այսպես, 2017 թվականի հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 186 730 դրամ։

Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156 578 դրամ, ոչ պետական հատվածում՝ 224 203 դրամ։

2016 թվականի lհունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 1.9%-ով։

Սպառողական գները 2017 թվականի հունվար-մայիսին 0.4%-ով ավելի բարձր են եղել, քան 2016 թվականի հունվար-մայիսին։

Ընդհանուր աշխատավարձն ավելի արագ է աճել, քան գները։ Մասնավոր հատվածում այդ տարբերությունն ավելի զգալի է՝ աշխատավարձն աճել է 2.4%-ով։

Սակայն պետական հատվածի աշխատավարձն այս տարվա հունվար-մայիսին 0.4%-ով նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

price-salary3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պաշտպանության վրա ԱՄՆ-ից շատ են ծախսում. SIPRI

ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 3.3%-ը, սակայն պաշտպանության վրա ընդհանուր ծախսերի ծավալով ԱՄՆ-ը բացարձակ առաջատար է:

Սերժ Սարգսյանը արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

2016թ. ամենամեծ վնասներով աշխատած հայաստանյան ընկերությունները (ցանկ)

Ցանկում ներառված է ընդհանուր առմամբ 1131 ընկերություն։