Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնդեվազ համայնքը ջրագիծը վերանորոգված է. «Լիդիան Արմենիա»

Վերադարձ լուրերի բաժին

10:22 , 21 Մայիս 2018

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

* * *

Ամուլսարի ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերին․

Հարգելի բարեկամներ,

Մայիսի 18-ի երեկոյան Ամուլսարի շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, որի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող է խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ Ներկայումս ջրագիծը վերանորոգված է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգված է։ Ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որը նախատեվում է ավարտել այսօր։ Տեղեկացնենք նաև, որ այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։

Տեղեկացնենք, որ ճանապարհների և որոշ ենթակառույցների շինարարական աշխատանքերի իրականցման համար ներգրավել է հայաստանյան մոտ մեկ տասնյակ մասնագիտացված կապալառուներ։ Արդեն մոտ երկու տարի տևող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքում ջրագիծը վնասվում է երրորդ անգամ։ Շինարարական աշխատանքների ժամանակ կապալառու ընկերության կողմից նման դեպքերը դժվար է ամբողջությամբ բացառել, այդուհանդերձ, «Լիդիան Արմենիայի» համար անընդունելի է այդպիսի թերացումը։ Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան լիազորված մարմիններին՝ տեղի ունեցածի լիարժեք քննություն իրականացնելու համար։

«Լիդիան Արմենիան» կապալառու ընկերությունների է ներգրավել միայն շինարարական աշխատանքներում, իսկ հանքարդյունաբերական գործունեությունը «Լիդիան Արմենիան» իրականացնելու է բացառապես սեփական մասնագետների միջոցով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.