Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնդեվազում ջրագիծը վերանորոգվել է, չորանոցը՝ ընդլայնվել

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 28 Սեպտեմբեր 2017

Վերանորոգված ջրագիծ Գնդեվազում

Լիդիան Արմենիայի ջանքերով Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվեց մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը, որը կոռոգի ավելի քան 200 հա գյուղատնտեսական նշանակության անջրդի հողատարածքներ։

Անցած տարիների ընթացքում Գնդեվազ գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ փորձել են ջրագծի վերագործարկման համար վերանորոգման աշխատանքներ կատարել, սակայն, խնդիրը հիմնավոր չլուծելու հետևանով, այն չի ծառայել իր նպատակին, և այդ եղանակով ոռոգվող ծիրանի այգիները հնարավոր չի եղել պահպանել։

Անցած երկու տարիներին Լիդիանը ձեռք էր բերել Գնդեվազի այգիների մոտ 20 տոկոսի տարածքը, Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածնքերի տեղադրման համար։ Գյուղացիները վաճառելով իրենց հողամասերը, չնայած գումար են վաստակել, բայց մյուս կողմից, որոշ դեպքերում զրկվել են իրենց կենսամիջոցներից։ Ընկերությունը չի ցանկանում սահմանափակվել միայն պայմանագրային կարգով հողի դիմաց վճարելով, այլ նաև նպատակ է հետապնդում ստեղծել ոռոգման հնարավորություն և վերականգնել այգեգործությունը գյուղի մեկ այլ հատվածում։

gndevaz1

Այժմ 17 կմ երկարությամբ ջրագիծը հիմնավորապես վերանորոգված է, որի համար ընկերությունը ծախսել է 500 հազար դոլար։ Այդ ջրից կօգտվի ավելի քան 50 տնտեսություն՝ ինչպես տնամերձ հողամասերի, այնպես էլ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար։ Այսպիսով, Գնդեվազի հյուսիսային հատվածի երբեմնի բերրի այգիները կվերակագնվեն, ինչպես նաև ջրագծի շնորհիվ Գնդեվազի հարակից լճում մշտապես կկուտակվի ավելցուկային ջուրը, որը գյուղացիները կկարողանան օգտագործել՝ ըստ անհրաժեշտության, այլևս չունենալով ջրի և ոռոգման խնդիր, բացի այս արհեստական լիճը, որը ջրի պակասի հետևանքով վտանգված էր՝ այլևս ցամաքելու վտանգից դուրս է։

Գնդեվազ համայնքի ղեկավար Հայրապետ Մկրտչյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատմեց , որ 10 տարուց ավելի համայնքն ի վիճակի չի եղել վերականգնել ջրագիծը, ինչի պատճառով արհեստական լիճը գրեթե ցավաքել էր՝ ճահճացման վտանգի տակ հայտնվելով, բացի այդ գյուղը զրկվել էր ոռոգման իրհիմանակն աղբյուրից։ «Արխաշան ջրագիծը պետք է անպայման գործի, այն մեր գյուղի հույսն ու հավատն է և գյուղի կայուն մնալու երաշխիքը։ Մենք 2 տարի առաջ դիմեցինք Լիդիան Արմենիա ընկերությանը, և չնայած վերանորոգումը բարդ էր և ծախսատար, ընկերությունը ջրագիծը վերկանգնեց։ Հիմա արդեն կարող ենք վերականգնել Գնդեվազի ծիրանի այգիները, որոնց մի մասը վերացել էին ջրագծի խափանման և ոռոգման ջրի անբավարարության հետևանքով»։

Լիդիան Արմենիայի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու ընկերության նպատակներն ընդգծելով, շեշտեց, որ ջրագծի շնորհիվ Գնդեվազը կարող է վերականգնել իր ծիրանի այգիները այն տարածքում, որտեղ եղել են բերքառատ այգիներ դեռևս խորհրդային տարիներն, սակայն դրանք վերացել են ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Հանքարդյունաբերությունը, ճիշտ իրականացման դեպքում չի խանգարում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության զարգացմանը խանգարում է ջրի բացակայության և գյուղացու աշխատանքային միջոցներ և հարմար պայմաններ չունենալու հանգամանքը, ասաց նա,- Մենք նպատակ ունենք նպաստել գյուղատնտեսական բարենպաստ պայմանների ստեղծմանը և հույս ունենք, որ տարիների ընթացքում ակնհայտ կդառնա, որ Լիդիանի ներկայությունը նպաստում է տարածաշրջանում բոլոր ուղղություններով սոցիալ-տնտեսական զարգացմանը։

4 տարի առաջ ստեղծված չորանոցն ընդլայնվում է՝ արդեն արևային չորացման տեխնոլոգիայով

Գնդեվազում Լիդիան Արմենիա ընկերության աջակցությամբ 4 տարի առաջ ստեղծված էլեկտրական չորանոցը, որը հաջողությամբ աշխատում է՝ ապահովելով մի քանի սեզոնային աշխատատեղ, ընդլայնվեց՝ ներդնելով առավել ապահով և էներգախնայող չորացման տարբերակ։ Փոքր բիզնեսի զարգացմանը աջակցեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ Ամերիկյան Ռեսորս Կապիտալ Ֆոնդս (RCF) ընկերությունը՝ չորանոցի արևային սեկտորի գործարկման համար տրամադրելով 18 000 դոլար՝ այդպիսով նպաստելով Ամուլսարի սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնադրված փոքր ձեռնարկության հետագա զարգացմանն ու կայացմանը։

gndevaz-3

Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքերով, ներկայումս չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական և արևային, ընդ որում միայն արևային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ միրգ, բանջարեղեն, կանաչեղեն և խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Նա նշեց, որ, իրենց չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների, արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում շուկայում, սկսել են արդեն իրականացնել մեծածախ առևտուր և արտահանում։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանի խոսքերով․ «Այս նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր և էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։ Սա հենց կարևոր օրինակներից մեկն է, երբ խոշոր ներդրողը նեդրում կատարելով հանքարդյունաբերական ծրագրում, զուգահեռաբար օգնում է նաև այլ ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Դատվածություն ունեցողները չեն կարող լինել որոշ ֆինանսական գործառույթ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի […]