Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը սեպտեմբերին արագացել է

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 15 Հոկտեմբեր 2018

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 3.5%։

Փաստորեն, որոշակի դանդաղումից հետո հուլիսից սկիզբ առած միտումը շարունակվում է՝ գնաճն արագանում է։ Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, ապրիլից սկսած՝ գնաճը սկսեց դանդաղել և հունիսին հասավ մինչև 0.9%, ինչը մի շարք տնտեսագետների մոտ մտահոգության առաջացրացրեց, որ նման տեմպով շարունակելու դեպքում կարող ենք կրկին մտնել գնանկումային փուլ։

Սակայն հուլիսից սկսած գնաճը կրկին սկսեց արագանալ։ 12-ամսյա կտրվածքով գնաճի ավելի բարձր ցուցանիշ այս տարի գրանցվել է միայն մարտ ամսին՝ 3.7%։

SGI-SEP

Նշենք, որ գնաճին ամենաշատը նպաստել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախումբը, որն ամենամեծ կշիռն ունի սպառողական գների ինդեքսի հաշվարկի մեջ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, թանկացել են 5.3%-ով։

Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի գները 12 ամսվա կտրվածքով աճել են 5%-ով, առողջապահության ոլորտի ծառայությունների գները՝ 4.5%-ով, տրանսպորտի ենթախմբի ապրանք-ծառայությունները թանկացել են 5.9%-ով, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունները՝ 5.1%-ով։ Կրթության գծով գնաճը 2.4% է։

Հագուստի և կոշիկի, բնակարանային և կոմունալ ծառայությունների, տնային գործածության առարկաների ապրանքախմբերի գների աճը աննշան է։

Իսկ կապի ոլորտում և տարբեր ապրանքներ/ծառայություններ խմբում անգամ գրանցվել է թեթև գնանկում։

Նշենք  նաև, որ ըստ Կենտրոնական բանկի՝ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: