Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը մոտենում է զրոյին. հունիսին ցուցանիշը շարունակել է նվազել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

00:01 , 09 Հուլիս 2018

2018 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա հունիսի համեմատ) Հայաստանում կազմել է 0.9%։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Սա նշանակում է, որ գնաճի տեմպը հունիսին շարունակել է թուլանալ։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, այս միտումը սկսվել է ապրիլին։ Այսպես, եթե մարտին 12-ամսյա գնաճը 3.7% էր, ապրլին ցուցանիշը նվազեց մինչև 2.4%, մայիսին՝ 1.6%, իսկ հունիսին, ինչպես նշեցինք, 0.9%:

Տնտեսագետներին այս միտումը այնքան էլ չի ոգևորում, քանի որ շարունակվելու դեպքում կարող ենք մտնել դեֆլյացիոն (գնանկումային) փուլ, ինչը լավ չէ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամբողջ ընթացքում  12-ամսյա գնաճի ցուցանիշը բացասական էր՝ ունեինք գնանկում (2017-ին տնտեսական աճը ընդամենը 0.2% էր)։ Դեֆլյացիոն շրջանը շարունակվեց նաև անցած տարվա առաջին եռամսյակում, ապրիլից սկսած՝ գները սկսեցին աճել։

Ոչ տնտեսագետների համար նշենք, որ տնտեսության համար ոչ գնանկումն է դրական երևույթ (այն վկայում է տնտեսության լճացման մասին), ոչ էլ չափից դուրս բարձր գնաճը։ ՀՀ Կենտրոնական բանկը, որի գլխավոր գործառույթներից է գնաճի կայունության ապահովումը, նպատակադրում է գնաճի 4% ±1.5% մակարդակ (2.5%-ից 5.5%)։

inflat

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ