Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը ձևավորվել է ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում

Վերադարձ լուրերի բաժին

13:09 , 15 Հունիս 2020

Հայաստանում գնաճը նախորդ տարում ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում: Հայաստանում գնաճը նախորդ տարում ձևավորվել է իր ծրագրավորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը:

«2018-ի վերջին գնաճը կազմել էր 1,8 տոկոս: 2019-ի սկզբին մշակված դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն էր տալիս գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ձևավորված միջավայրում նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարխսմանը և գների կայունության ամրապնդմանը: Տարվա ընթացքում գնաճը ձևավորվել է իր ծրագարվորված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը պայմանավորված է մի քանի գործոններով»,-ասաց Գալստյանը:

Առաջինը՝ 2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքկանությունը շատ ավելի զսպող էր, քան նախատեսված էր պետական բյուջեի մասին օրենքով: Երկրորդը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմներով պայմանավորված՝ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկ էր ձևավորվել: Ինչպես նաև համաշխարհային հումքային և պարենային շուկաներում գների կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կար: Միաժամանակ ԿԲ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր գնաճին նպաստում են նաև որոշակի կառուցվածքային գործոններ, ինչպիսիք են մասնավորապես կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ներքո առանձին ապրանքային շուկաներում շարունակաբար ավելացող մրցակցության արդյունքում կազմակերպությունների հավելադիրների որոշակի նվազումը, սպառողական պահանջարկի տեղաշարժը երկարաժամկետ օգտագործման ապրանքների՝ մասնավորապես ավտոմեքենաների ուղղությամբ: Այս ամենի արդյունքում դիտվել է համախառն պահանջարկի թուլացում, և տարին ամփոփվել է թե ընհդանուր և թե բնականոն գնաճի՝ ծրագրավորվածից ցածր ցուցանիշներով:

Գալստյանը նաև հիշեցրեց, որ ԿԲ-ն տարվա երկրորդ կեսին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6-ից իջեցնելով 5,5 տոկոսի:
Արմենպրես

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

Վարշավայի ֆոնդային բորսան ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: