Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը հուլիսին արագացել է՝ 2.3%

Վերադարձ լուրերի բաժին

14:07 , 10 Օգոստոս 2018

2018 թվականի հուլիսին 12-ամսյա գնաճը (2017 թվականի հուլիսի համեմատ) կազմել է 2.3%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Հիշեցնենք, որ նախորդ երեք ամիսներին 12-ամսյա գնաճը կայուն նվազում էր. եթե մարտին ցուցանիշը 3.7% էր, ապրիլին դարձավ 2.4%, մայիսին` 1.6%, հունիսին՝ 0.9%։

Հուլիս ամսվա գնաճի արագացումը պայմանավորված է հիմնականում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի (4.9%), հագուստի և կոշիկի (4.6%), առողջապահական ծառայությունների (5.2%), տրանսպորտի (7.7%) և ռեստորանների ու հյուրանոցների (5.7%) գների աճով։

infl-July

Ավելացնենք նաև, որ ժամանակահատվածի կտրվածքով (2018թ. հունվար-հունիսը՝ 2017 թ. հունվար-հունիսի համեմատ) գնաճը կազմել է 2.4%։ Իսկ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ ունենք գնանկում՝ 1.7%-ի չափով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: