Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը հուլիսին՝ 1,5 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

2020 թվականի հուլիսին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.1% գնանկում: Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնաճ, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 5.5% գնանկում: Վերջինս պայմանավորված է բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 25.2% և 10.3% գնանկմամբ:

2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում պահպանվել է գների նույն մակարդակը, իսկ 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. հունիսի համեմատ՝ 0.3% հավելաճ։

EconoМood

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: