Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը՝ հունվար-ապրիլին

Վերադարձ լուրերի բաժին

08:40 , 14 Մայիս 2018

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար։

Եվ այսպես, 12-ամսյա գնաճը (2018-ի ապրիլը՝ 2017 թվականի ապրիլի համեմատ) կազմել է 2.4%: Իսկ ժամանակահատվածի կտրվածքով՝ 2018թ. հունվար-ապրիլը՝ 2017-ի նույն ժամանակահատվածի հետ, սպառողական գների ինդեքսն աճել է 3.1%-ով։
Սակայն ամսական կտրվածքով՝ ապրիլը մարտի համեմատ, արձանագրվել է 0.3% գնանկում։

12 խոշորացված ապրանքային խմբերից 4-ի գծով մարտի համեմատ գները նվազել են, 2-ի գծով մնացել անփոփոխ, 6-ի գծով՝ աճել։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 1.2%-ով։ Սպառողական գների ինդեքսի նվազումը պայմանավորված է գլխավորապես այս ապրանքախմբով, որը ՍԳԻ-ի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունի։

cpi

Հանգստի և մշակույթի ծառայությունների գները ապրիլին՝ մարտի համեմատ, նվազել են 1.5%-ով։

Կապի ծառայություններն էժանացել են 0.1%-ով։ Նույն չափով՝ 0.1%-ով, գնանկում է գրանցվել նաև «Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ » ապրանքախմբի գծով։

Առողջապահության և կրթության ոլորտներում գները մնացել են անփոփոխ։

Իսկ ամենից շատ թանկացել են հագուստն ու կոշիկը։ Այս ապրանքախմբում ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 2.5% գնաճ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: