Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնահատվել է Կորոնավիրուսի ազդեցությունը Չինաստանի վրա

Վերադարձ լուրերի բաժին

04:16 , 02 Փետրվար 2020

Եթե տասնյոթ տարի առաջ Չինաստանի համախառն ներքին արդյունքը կազմում էր գլոբալ տնտեսության 4%-ը, այժմ այն կազմում է 17%: Այսինքն՝ եթե SARS-ի կամ ատիպիկ թոքաբորբի ազդեցությունը, տվյալ դեպքում կորուստը համաշխարհային տնտեսության վրա գնահատվել է 40 մլրդ դոլար, ապա կորոնավիրուսի բացասական հետևանքները այժմ գնահատվում են մոտ 4 անգամ ավելի՝ շուրջ 160 մլրդ դոլար:

Մինչ այժմ Չինաստանի կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինները հատկացրել են 12,6 միլիարդ դոլար բժշկական բուժման և սարքավորումների ձեռքբերման համար: Վիրուսի ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա բազմաշերտ է. զբոսաշրջություն, արդյունաբերություն, սպառում, փոխադրումներ և այլն: Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ կօգտագործի դրամավարկային քաղաքականության տարբեր գործիքներ` իրացվելիության ողջամիտ մակարդակը պահպանելու համար, ինչպես նաև նշել են, որ երկրում արագ տարածվող կորոնավիրուսային բռնկման ազդեցությունը տնտեսության վրա կլինի ժամանակավոր:

Դիտարկելով մի շարք երկրների տուրիստական ընկերությունների, ավիաընկերությունների թռիչքների դադարեցման ժամանակահատվածը՝ «ժամանակավոր» կոչվածը կձգվի մինչև ապրիլ: Կախված վիրուսի տարածման ժամանակահատվածից՝ տնտեսական բացասական ազդեցություններն արդեն ակնհայտ են, իսկ կանխատեսումները՝ բացասական: Bloomberg-ի փորձագետների խոսքով՝ առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը կարող է ընկնել մինչև 4,5 տոկոս, ինչը 1,4 տոկոսային կետով ցածր է` տարեսկզբին արված կանխատեսման համեմատությամբ: Տարբեր գնահատականների համաձայն՝ Չինաստանը կորոնավիրուսի հետևանքով կկրի 60 մլրդ դոլարի կորուստ: Կանխատեսումների համաձայն՝ առաջին եռամսյակում կկրճատվի նաև սպառումը: Մի շարք ընկերություններ հայտարարել են իրենց մասնաճյուղերը ժամանակավոր փակելու մասին: Starbucks-ը փակել է ավելի քան 2000 կետ ամբողջ Չինաստանում, McDonald’s Corp.-ը՝ հարյուրավոր ռեստորաններ, KFC-ն և Pizza Hut-ը փակել են հազարավոր մասնաճյուղեր: General Motors-ը և Honda-ն հայտարարել են, որ փորձում են որոշել, թե երբ պետք է վերաբացվեն, իսկ օրինակ IKEA-ն փակել է Չինաստանի իր բոլոր խանութները: Չինաստանից դժվարացել է նաև փոխադրումների իրականացումը: Թեպետ Չինաստանի տրանսպորտի նախարարությունը նավահանգիստներին կարգադրել է արագացնել նավերի տեղաշարժը, սակայն վիրուսի հետևանքով այն կարծես անիրագործելի է: Արդյունքում՝ Չինաստանի կառավարությունը ֆորս մաժորային սերտիֆիկատներ է առաջարկում տուժած տնտեսվարողներին, ինչը թույլ է տալիս նրանց խզել իրենց պայմանագրերը առանց հետևանքների:

Համաշխարհային ֆինասական շուկաներում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները ևս նկատելի են: Վերջին 5 ամսվա ընթացքում առաջին անգամ Դոու Ջոնս ինդեքսը փակվել է բացասական միջակայքում: Անկումներ են գրանցվել նաև Եվրոպայում և Ասիայում: Թայվանում գործող Foxconn ընկերության բաժնետոմսերը, iPhones-ի և այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի ամենամեծ հավաքողը, նվազել են 10 տոկոսով, ինչը 20 տարվա ընթացքում նրա ամենամեծ մեկօրյա անկումն է: Goldman Sachs-ի գնահատականով՝ Չինաստանի կորոնավիրուսի արագ տարածումը պատճառ կդառնա ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի նվազման համար:

Ֆինանսական վերլուծաբանները նախազգուշացրել են, որ վիրուսը ստեղծել է ավելի անորոշ միջավայր, քան ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն է, և դրա ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել, քան SARS վիրուսը 2002-2003 թվականներին: Այսպես՝ սա մեկ անգամ ևս փաստում է Չինաստանի կարևորությունը և դերը համաշխարհային շուկայում: Այստեղ կարևոր է նշել, որ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը կախված կլինի դրա ծանրությունից և տևողությունից, ինչը կարելի է ասել, դուրս է տնտեսագետների տիրույթից:

Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն 500 միլիոն դրամ կվերադարձնի բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Հետաձգվում են գործուղումները, պարգևավարները, վերադարձվում՝ չծախսված գումարները:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: