Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գյումրի Գարեջուր»-ը ճշգրտված հաշարկով 320 միլիոն ՀՀ դրամի հարկ է մուծել պետբյուջե. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

14:49 , 08 Սեպտեմբեր 2018

«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ներկայացրել է ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, արդյունքում՝ ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում  պակաս է հաշվարկվել  ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների  հիման վրա  ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը  հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շոու բիզնեսի ևս մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել է եկամուտները

Պարզվել է, որ Անդրեն նաև ԱՄՆ քաղաքացի է, և Հայաստանից դուր համերգների համար հարկերը վճարում է ԱՄՆ-ում:

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: