Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետբյուջե շուրջ 360 մլն դրամ պակաս է վճարել. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

16:52 , 22 Հունիս 2018

Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ:

Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ և հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]