Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրիում տրվել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:56 , 02 Հուլիս 2019

Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան գործառույթ, այլ նաև արտաքին տնտեսական գործունեությանը առնչվող պետական գործառույթները։

Այդ մասին ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեին նախագահ Դավիթ Անանյանը։ Նա հայտնեց, որ նախագծի մեկնարկը տրվել է, և գործընթացը բնականոն ընթանում է։

«Ֆինանսական միջոցները կլինեն դոնորային, գրանտային և վարկային միջոցների հաշվին։ Նախնական հաշվարկով կառուցման համար անհրաժեշտ է 19-21 միլիոն դոլարի չափով գումար»,- ասաց Անանյանը։ Հարցին, թե արդյոք դրանից կարելի է ենթադրել, որ Երևանի մաքսատունը փակվելու է, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դա մտնում է ընդհանուր տեսլականի մեջ։

«Այո, ժամանակի ընթացքում Երևան քաղաքից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, և ունենալու ենք Հյուսիսային ու Հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ, որը իրականացնելու է ոչ միայն մաքսային գործառույթ, այլ նաև արտաքին տնտեսական գործունեությանը առնչվող պետական գործառույթները իրականացվելու են մեկ հարթակում»,- եզրափակեց Անանյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: