Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրիում բացվել է Հյուսիսային մաքսատունը

Վերադարձ լուրերի բաժին

18:21 , 15 Սեպտեմբեր 2020

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքը:  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ Կենտրոնն առայժմ կծառայի որպես Հյուսիսային մաքսատուն-վարչություն՝ իրականացնելով վարչության համապատասխան գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա: «Այժմ հռչակում ենք, որ արտահանման գործարքների համար կենտրոնը պատրաստ է աշխատանքի և մեր բոլոր տնտեսվարողներին, հյուսիսային դարպասով արտահանումներ իրականացնողներին հրավիրում ենք Գյումրիի ԱՏԳ կենտրոն՝ արտահանման գործարքները ձևակերպելու համար, որովհետև ծառայություններն իրականացվելու են շատ ավելի արագ և շատ ավելի հարմարավետ»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:

b4b.am

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:

b4b.am

Այսպիսով, Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։ «Կենտրոնի ամբողջական շինարարական աշխատանքների ավարտից հետո այն պատրաստ կլինի որպես հյուսիսային սահմանում իրականացվող ամբողջական մաքսային ծառայություններ սպասարկող համալիր կենտրոն»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: Կառուցման համար մինչ այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Ներկա պահին ընթանում են նախագծման նախահաշվային աշխատանքները: Երկրորդ փուլում նախատեսվում են ներկրումների համար՝ մաքսային պահեստի, բեռնատարների համար՝ մեծ կայանատեղիի կառուցում և այլ համալիր ենթակառուցվածքների ստեղծում: ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022թ.:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: