Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրիում բացվելու է Եվրամիության տուն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:49 , 09 Փետրվար 2019

Եվրամիության անդամ պետությունների սովորույթները, ավանդույթն ու մշակույթը այսուհետ կներկայացվեն գյումրեցի երիտասարդներին: Փետրվարի 9-ին Գյումրիում մեկնարկեց «EU at LOFT in Gyumri» ծրագիրը մեկնարկը: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ անչափ ուրախ է հատկապես Գյումրիում ծրագիրը իրականացնելու համար: «Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է: Սա Հայաստանում միակ քաղաքն է, որն ունի «Եվրոպայի» հրապարակ: Սա շատ լավ նախաձեռնություն է, և դրա համար ծրագրին աջակցելու պատրատակամություն հայտնեցինք»,-նշեց դեսպանը՝ անկեղծանալով, որ ցանկություն կա Գյումրիում բացել նաև «Եվրամիության տուն»: «Գյումրիում Եվրամիության տան ստեղծման ծրագիրը մեր 2019 թվականի գործողությունների մեջ է: Այս գաղտնիքն առաջին անգամ եմ բացահայտում, ու մինչ այս ծրագիրը կյանքի, կկոչվի, EU at LOFT in Gyumri-ն այս ծրագրի «նախապատրաստում կլինի»,-նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

«Լոֆթ Գյումրի»-ի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր երկրի համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ հաշվի առնելով վերջինների առանձնահատկությունները: «Կներկայացվի խոհանոցը, կկազմակերպվեն ազգային խոհանոցի վարպետության դասեր, կկազմակերպվի ազգային երգ ու պարի ուսուցում և այլ: Սա երիտասարդական ծրագիր է, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին ավելի իրազեկվելու Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների մասին»,-նշեց Ամալյա Թումասյանը:

Ծրագրի պաշտոնական բացումից հետո Եվրամիության անդամ պետությունների հայտնի երգերը ներկայացվեցին երիտասարդների կատարմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]