Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրին` Forbes-ի 17 ամենագեղեցիկ ուղղությունների ցանկում

Վերադարձ լուրերի բաժին

14:04 , 11 Մարտ 2020

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է գարնանը ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, որում ընդգրկել է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին: Պարբերականը նշել է, որ բյուջետային ավիաընկերությունների չվերթների շնորհիվ այժմ Գյումրի կարելի է հասնել անմիջապես Հունաստանից և Գերմանիայից: Աղբյուրը նաև նկատում է, որ այժմ Հայաստանի երկրորդ քաղաքը ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով:

«Գարունը հիանալի ժամանակ է Գյումրի այցելելու համար, քանի որ խիստ ձմեռները հանդարտվում են, և ծաղիկները զարդարում են քաղաքը, որը նախապատրաստվում է Զատկի տոնակատարությանը՝ հյութեղ մրգերով և փլավով», -գրել է պարբերականը: Նշվում է, որ Գյումրիում տեղակայված են նորաձև սրճարաններ, խանութներ և բնակության եզակի վայրեր: Պարբերականը նաև ընդգծում է, որ Գյումրիում ապրում են Հայաստանի ամենահումորով մարդիկ: Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում համտեսել պանրխաշը՝ պանրով և լավաշով ուտեստը։ Աղբյուրը խորհուրդ է տալիս նաև Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոնում ներկայացման գնալուց առաջ համեղ թեյ խմել տեղի սրճարանում:

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: