Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրին կունենա «սմարթ» կանգառներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:00 , 13 Մարտ 2019

Գյումրու ավագանին մարտի 12-ի նիստի ժամանակ հաստատեց Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի եւ «Տրիպլ-Սի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջեւ կնքված համագործակցության պայմանագիրը:

Ըստ պայմանագրի Գյումրի քաղաքի վարչական տարածքում 70 կանգառ է տեղադրվելու: Այսպես կոչված «սմարթ» կանգառները ոչ միայն հարմարավետ կլինեն տրանսպորտին սպասողների համար, այլ նաև կներառեն անհրաժեշտ ինֆորմացիան, բայց մինչ բոլոր կանգառների տեղադրումը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով` կանգառներից մեկը սկզբում կտեղադրվի քաղաքի կենտրոնական հատվածում, այնուհետ կկազմակերպվի հանրային քննարկում՝ կանգառների հարմարավետության մասով:

B4b.am-ը հայտնում է, որ ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունից ակնկալվող սուբվենցիայի հայտին համաձայնության 4 հարց: Նախատեսվում է Գյումրիում 4 ծրագիր իրականացնել, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն 265 հազար 200 դրամ է: Այդ ծախսից 564 միլիոն 355 հազար 100 դրամը ներդնելու է համայնքը, մյուս գումարն ակնկալվելու է ՀՀ կառավարությունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: