Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրիի և Վանաձորի երիտասարդները կմասնագիտանան ոսկերչության և դիզայնի ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

20:40 , 28 Ապրիլ 2020

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ:

Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում:

1

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի շաղկապել նորարարությունները ոսկերչության ավանդական արտադրության հետ՝ օգտագործելով մարզաբնակ երիտասարդների ներուժը:

Դասընթացի ընթացքում (նաև առցանց եղանակով), որը կընթանա երկու փուլով, կվերապատրաստվի շուրջ 30 ուսանող: Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին: «Այսօր աշխարհը փոխվում է, և, այդ փոփոխություններին զուգահեռ, երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը և արտագաղթի կանխմանը», – նշել է Էֆրին Բաղը:

3

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է. «Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»:

«Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված համաշխարհային կարևորության նորարարական լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար», – ասել է Բագրատ Ենգիբարյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության: «Առաջիկայում կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացների ականատեսը նաև գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում»,-նշել է Ավանեսյանը:

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: