Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյումրիի ավտոմաքսատունն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա

Վերադարձ լուրերի բաժին

02:35 , 28 Դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքին և կառուցման ընթացքին։ Վարչապետը շրջել է Գյումրու ավտոմաքսատանը, սպասարկման կենտրոնի տարածքում հետևել մաքասազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

NIkol_Pashinyan_Gyumri_TM_7304
Ավտոմաքսատան պատասխանատուները տեղեկացրել են, որ մաքսային ձևակերպումներ իրականացվել են նույնիսկ մինչև ժամը 23.00-ն, ընդ որում, մինչև դեկտեմբերի 23-ն աշխատանքները կազմակերպվել և ընթացել են բնականոն հունով: Վերջին օրերին, սակայն պայմանավորված մեքենաների ներկրման աննախադեպ հոսքով՝ առաջացել են մեծ հերթեր:

Հենց Գյումրիում վարչապետը հանձնարարել է ավտոմաքսատան աշխատանքները կազմակերպել շուրջօրյա: Վարչապետի հանձնարարությամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով որոշում է կայացվել, որ Գյումրիի ավտոմաքսատունը կաշխատի շուրջօրյա ռեժիմով՝ մինչև դեկտեմբերի 31-ը:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: