Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղվարկերի սուբսիդավորման և տավարաբուծության նպատակով կառավարությունը հատկացրեց 377,26 մլն դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:28 , 23 Մայիս 2019

Կառավարությունը պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 377,26 մլն դրամ: Գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների ու հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:

«2019 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերամշակել եւ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման», «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» եւ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագրերը:

Սույն ծրագրերով ներկայացված ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշներին»,- ասված է հիմնավորման մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։

Բողոքի ցույց՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա են իրականացնում բնապահպան ակտիվիստները և Ջերմուկ քաղաքի բնակիչների մի մասը: