Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղվարկերի ռեսուրսների ծավալը կավելանա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

04:41 , 22 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն ուղղված միկրովարկերն են, 311-ը՝ մնացած գյուղատնտեսական նպատակների համար տրամադրված վարկերը։ Ընդհանուր առմամբ 2-րդ միջոցառմամբ արդեն հատկացվել է 4 մլրդ 343 մլն դրամ։ 3-րդ ծրագրով բավարարվել է 343 հայտ՝ 3 մլրդ 926 մլն դրամ ընդհանուր գումարով։ 5-րդ ծրագրով 9901 փաստացի շահառուի վճարվել է 1 մլրդ 597 մլն դրամ, 10-րդ-ով՝ 1485 փաստացի շահառուի վճարվել է 83.4 մլն դրամ։

Gov_T018284

Ամբողջությամբ ավարտվել են 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումները, նույնականացված բոլոր շահառուներին տրամադրվել է նախատեսված ֆինանսական աջակցությունը: 8-րդ ծրագրով ֆինանսական օժանդակություն է տրամադրվել 80505 շահառուի, ծավալը՝ 5 մլրդ 571 մլն դրամ, ևս 4227 դիմում մշակման փուլում է։ 9-րդ միջոցառմամբ փոխանցում է կատարվել 51791 շահառուի, ծավալը՝ 1 մլրդ 398 մլն դրամ, ավելի քան 130000 դիմում մշակվում է։ 11-րդ և 12-րդ միջոցառումներն ավարտված են, նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարված են։ 13-րդ միջոցառումը իրականացման փուլում է։

Gov_T018317
Քննարկվել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ հետագա անելիքները։ Անդրադարձ է եղել գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային պորտֆելի ավելացման հարցին։ Այդ համատեքստում քննարկման առարկա են դարձել վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կառավարությունում կայացած խորհրդակցության արդյունքները, աջակցության գործիքակազմը և ներկայացված առաջարկները։ Ձևավորվել է ընդհանուր մոտեցում՝ այս փուլում ավելացնել ոլորտին տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը և ընթացիկ պահանջարկը բավարարելուց հետո քննարկել ծրագրի հետագա ընթացքը։

Gov_T018308

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է գյուղատնտեսության ոլորտի խթանումը հակաճգնաժամային աջակցության կարևոր ուղղությունների շարքում և հաշվի առնելով այս գործիքի արդյունավետությունը՝ կընդլայնի 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելի ծավալը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով սեղմ ժամկետում հաստատման ներկայացնել համապատասխան նախագիծ։ Խորհրդակցությանը նաև ներկայացվել են բնապահպանական և միաժամանակ սոցիալական էֆեկտի հնարավորություն ունեցող նախագծերի առաջարկներ։ Քննարկվել են դրանց իրականացման մեխանիզմներին և գործիքներին վերաբերող հարցեր։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: