Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղոլորտի օժանդակության ծրագրերի ուղեցույցները հրապարակվել են

Վերադարձ լուրերի բաժին

13:17 , 11 Փետրվար 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցության ուղեցույցներ: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ուղեցույցը հասանելի է այս հղումով: «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի ուղեցույցին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ: ««Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի ուղեցույցը հասանելի է այստեղ: «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրով հետաքրքրվածները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ այստեղից:

Եթե հետաքրքրված եք «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագրով, սեղմեք այստեղ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ քայլերը ներկայացված են այս հղումով: «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ուղեցույցը՝ այստեղ:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիր: «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիր: Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիր: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիր:

Ծրագրերն ուղեկցվում են համապատասխան հոլովակներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: