Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գյուղնախարարությունը ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակի թե «Սպայկա»- ին, թե մթերում իրականացնող այլ ընկերության»,- Գեղամ Գևորգյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:57 , 15 Ապրիլ 2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆինանսական խնդիրներ ունենալու դեպքում պատրաստ է օժանդակել թե «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությանը, թե մթերում իրականացնող ցանկացած այլ ընկերության:Այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Օժանդակելու համար մենք ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ: Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ՝ թե հիմա, թե նախկինում, ավելին՝ շարունակելու ենք աշխատել արտահանողների ու վերամշակողների հետ»,- նշեց նախարարի պարտականությունները կատարողը։

Նրա խոսքով՝ «Սպայկա»-ի արտադրության ծավալները կազմում են արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը: Գևորգյանը հավաստիացրեց, որ իրենք չեն փնտրում նոր խաղացողների, որպեսզի «Սպայկա»-ին փոխարինի և որ տվյալ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերն է:

«Մենք նոր խաղացողներին չենք փնտրում մյուսների հաշվին, այլ խրախուսում ենք նորերի մուտքը, քանի որ նրանց կարիքը կա»,-ասաց Գևորգյանը: Ավելի վաղ «Սպայկա» ընկերությունը հայտարարել էր, որ չի շարունակի մթերումը, եթե ֆինանսական խնդիրներ ունենա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: