Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղնախարարության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետբյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ է փոշիացվել. Դատախազություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:39 , 22 Հունիս 2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը 0.001 տոկոսադրույքով առանց գրավի 3.991.584.000 ՀՀ դրամի բյուջետային վարկ՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում 2015թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, առանց շուկայական նվազագույն շահավետ գնի հաշվարկման, նույն մատակարար ՍՊԸ-ին հատկացրել է 2.138.823.000 ՀՀ դրամ սուբսիդիա՝ 33263 տոննա ազոտական պարարտանյութ ձեռքբերելու և հողօգտագործողներին 50 կիլոգրամանոց 1 պարկը 9.215 ՀՀ դրամի փոխարեն 6.000 ՀՀ դրամով մատակարարելու համար:
Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ նույն 2015 թվականին այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույն որակի ազոտական պարարտանյութը ներկրվել է նշված մատակարար ՍՊ ընկերությունից էապես ցածր գներով։

Պարզվել է նաև, որ 2012-2016թթ. ծրագրերն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արդյունքում միայն 2015թ. ազոտական պարարտանյութի մասով պետական բյուջեից անհիմն 1.427.000.000 ՀՀ դրամ ավել փոխհատուցում է տրվել մատակարար ՍՊԸ-ին՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում՝ այդ ՍՊԸ-ի պետական բյուջեի նկատմամբ չկատարած վարկային պարտավորությունը մինչ օրս կազմում է 396.682.378 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում