Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես

Վերադարձ լուրերի բաժին

18:33 , 04 Մարտ 2020

Մարտի 4-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցության ամենախոշոր՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը: Այն ֆինանսավորում է Եվրոպական միությունը, համաֆինանսավորում և իրականացնում՝ Ավստրիայի զարգացման գործակալությունը և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

04.03.20-1
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ծրագրի մեկնարկի ժամանակ նշել է. «Այս ծրագիրը համապատասխանում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությանը, որն ունի ընդհանուր տեսլական` մշակել գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող մրցունակ գյուղատնտեսություն, որը կբերի հավելյալ արժեք և նորարարություն, կընդլայնի Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը և կխթանի տնտեսական աճը»:

Փոխնախարարի խոսքով` գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաև այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ», – ընդգծել է նա:

Արման Խոջոյանը հավելել է, որ մեկնարկող ծրագրի բաղադրիչներից է օրգանական գյուղատնտեսության զարգացումը, որը չունի մարզային սահմանափակում: «EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով», – նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

04.03.20-2
«Մենք ձգտում ենք ապահովել բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Մենք նաև խիստ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության մեջ ներառական մոտեցման ապահովմանը, ինչը նշանակում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, այդ թվում՝ նաև կանանց», – նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

04.03.20-4
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի նպատակն է աջակցել կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,7 միլիոն եվրո է: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակում կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողներն ու ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: