Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա

Վերադարձ լուրերի բաժին

12:12 , 13 Փետրվար 2019

B4b.am-ի փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում փետրվարի 13-ին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս այդպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք խնդիր ենք ունենալու: Երբ խոզի մսի առաջարկը մեծանում է, շուկայում գներն ընկնում են, և մարդիկ իրենց աճեցրած խոզի վաճառքով իրենց ծախսը չեն կարողանում հանել, և բոլորը սնանկանում են: Երբ բոլորը սնանկանում են, գները բարձրանում են, և էլի բոլորը սկսում են խոզ պահել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ այս խնդրում պետք է տեսնել, թե որ ապրանքների արտահանումն է շահավետ դրսի շուկայում:

«Ոչխարաբուծությունը շատ մրցակցային է: Այսօր ոչխարի միս արտահանելու համար Ռուսաստանից ոչխար են ներմուծում Հայաստան: Մեր խնդիրն է խթանել արտահանումը: Արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսելու են խնդրել գյուղացուն, որ իրենց ապրանքը վաճառի: Մյուս կողմից էլ՝ մենք միկրոբիզնեսի համար վարկ ենք տալիս գյուղացուն, որ ոչխար աճեցնի ու շահույթ ստանա»,- նշեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։