Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսության ոլորտն աճել է 4.5%-ով

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը պայմանավորող գործոններին:

B4b.am-in փոխանցած վերլուծության մեջ նշվում է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը դիտարկվող ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 27.9% աճով, քանի որ անասնաբուծության կտրվածքով արձանագրվել է ընդամենը 2% աճ: Անասնաբուծության համախառն արտադրանքի աճը բացառապես պայմանավորված է 2020 թ.-ի առաջին եռամսյակում թռչնամսի արտադրանքի ծավալների 21.6% և ձվի արտադրության 8.3% աճով, քանի որ տավարի, խոզի և ոչխարի արտադրության անկում է արձանագրվել:

Աղյուսակ 1. Անասնաբուծության համախառն արտադրանքի արտադրությունը 2019-2020թթ. առաջին եռամսյակում

b4b.am

Բուսաբուծության աճի տեմպն արտացոլում է նաև «հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը` բնահողի պատրաստում, ցանք և այլն»: Իհարկե դժվար է ասել, թե բուսաբուծության համախառն արտադրանքի աճի այս տեմպին որքանո՞վ են նպաստել հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալի փոփոխությունը, քանի որ խոսքը գնում է առաջին եռամսյակի մասին, երբ հունվար-փետրվար ամիսները ձմռան ամիսներ են, սակայն կարելի է եզրակացնել, որ դա մեծամասամբ պայմանավորված է բանջարանոցային մշակաբույսերի, հատապտղի և կարտոֆիլի համախառն արտադրանքի համապատասխանաբար՝ 1.2, 6.5 և 2.8 անգամ աճով:

Այս ցուցանիշներին որոշակիորեն նպաստել է Կառավարության կողմից 2019թ.-ից մեկնարկած «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» և այլ ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ավելացնել համախառն արտադրանքի ծավալները՝ արտահանելու նպատակով:  Հետևաբար, բուսաբուծության աճը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ծավալների աճով, որը հիմնականում սպառել են ՌԴ բնակիչները:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի 4.5% աճի տեմպը հիմնականում ձվի և թռչնամսի արտադրանքի ծավալների աճով է պայմանավորված, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների գործունեության ընդլայնմամբ: Հետևաբար, ջերմոցային տնտեսությունների քանակի և վերջիններիս կողմից ստեղծած արդյունքի ծավալների աճը հնարավորություն կտա կրճատել բնակլիմայական աղետների արդյունքում առաջացած վնասները և ապահովել բուսաբուծության կտրվածքով աճ: Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա թռչնաբուծարանների գործունեության ընդլայնումը հնարավորություն կտա չեզոքացնել տավարաբուծության, ոչխարաբուծության և այլնի կտրվածքով արձանագրված արտադրական ծավալների կրճատումը և անասնաբուծության դեպքում ևս աճ կարձանագրվի: Այս պարագայում գյուղատնտեսության շարժիչը դառնում են ջերմոցային տնտեսությունների և թռչնաբուծարանների գործունեության ընդլայնումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանը պնդում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

«Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 800 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման և 850 ԱՄՆ դոլար` վերանորոգված վիճակում։

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: