Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրել խաղողի և ծիրանի տնտեսությունները ցրտահարության և կարկուտի ռիսկերից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:04 , 15 Ապրիլ 2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է սուբսիդավորել գյուղացիների ապահովագրավճարների առնվազն 50 տոկոսը: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

«Ապահովագրական ընկերությունները միացել են պիլոտային ծրագրին, այժմ նրանք իրենց ներքին սպասարկման աշխատանքներն են իրականացնում, որպեսզի վաճառեն ապահովագրական պոլիսները։ Ընդգրկված է 6 մարզ, որտեղ կապահովագրվեն խաղող և ծիրան աճեցնող գյուղացիական տնտեսությունները ցրտահարության և կարկուտի ռիսկերից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել ծախսերի ռիսկերի ապահովագրում։ Եթե ֆիզիկական անձը կամ ֆերմերը 1 հա այգու խնամքի համար ծախսել է 1 200 000 դրամ, ապա ապահովագրությունը կփոխհատուցի նրա ծախսերը։ Բերքի կորուստների նվազեցման և դրանցից խուսափելու համար իրականացվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման սուբսիդավորման վարկային ծրագիր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։