Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում

Վերադարձ լուրերի բաժին

14:30 , 12 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է այս տարի՝ Արարատի և Արմավիրի մարզերում:Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:

«Գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված մենք այս տարի նախատեսում ենք արդեն մեկնարկել գործընթացն Արարատի և Արմավիրի մարզերում և ապահովագրության հնարավորություն ընձեռել մի քանի մշակաբույսերի՝ մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի՝ կարկտահարության, ցրտահարության և հրդեհների համար: Այդ առաջին փուլի գործարկման արդյունքներով մենք դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ քանի որ այդ երկու մարզերն ամենախոշորն են գյուղատնտեսական առումով, այդտեղ ծրագրի հաջողությունը իրավիճակի փոփոխություն կարձանագրի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: