Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսության անկումային ցուցանիշները մտահոգել են վարչապետին

Վերադարձ լուրերի բաժին

14:42 , 22 Սեպտեմբեր 2017

2 օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ամենատխուրը գյուղատնտեսության վիճակն էր. 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ, գյուղատնտեսությունը անկում է ապրել 9.4%-ով, իսկ օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, անկումը ավելի խորն է՝ 25%։

Գյուղոլորտի, և որոշ չափով նաև շինարարության ոլորտի անկման հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է. եթե հունվար-հուլիսին 6.2% էր, հունվար-օգոստոսին այն նվազել է մինչև 5.5%:

Բնականաբար, սա պետք է անհանգստացներ կառավարությանը, և գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը իր առաջին հանձնարարականով անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին։

«Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի», – ասել է վարչապետը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ հունվար-օգոստոս ամիսներին աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ 2017-ի օգոստոսին՝ 2016-ի օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,– ասել է Կարեն Կարապետյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։