Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման հարցը բանկերի տիրույթում է. վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

15:37 , 26 Հունիս 2018

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է: Հունիսի 25-ին ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցնենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաև կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք Ազգային ժողովը հաստատեց: Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները և վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձևակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները: «Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ, եթե բանկը որևէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ: Այս պարագայում բանկի վրա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը ևս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,-հավելել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային պատմությունների սրբագրմանը: Նա նկատեց նաև, որ կիրառվում է ոչ ամբողջական լուծում, ինչն իրավիճակի թեթևացմանն ուղղված աստիճական ու շարունակական քայլ է: «Մենք չեն կարող հաշվի չառնել նաև բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ»,-եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքի իր ուղիղ եթերով մեկ ժամ պատասխում էր օգտատերերի հարցերին։ Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ