Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղատնտեսական բորսաները հնարավորություն կտան իրականացնել սպառման լոգիստիկա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:35 , 15 Ապրիլ 2019

Գյուղատնտեսական բորսայի հարթակը գյուղատնտեսական մթերքների իրացման ժամանակակից ձևերի ներդրմամբ կնպաստի մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։

B4b.am-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Սկսվել են գյուղատնտեսական բորսայի ստեղծման աշխատանքները: Այս կառույցն առաջարկի և պահանջարկի հիման վրա կիրականացնի սպառման լոգիստիկա: Մարզերում էլ կստեղծվեն լոգիստիկ կենտրոններ։ Պետությունը կսուբսիդավորի բիզնեսին կամ կոոպերատիվներին, ինչը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններին սեզոնին իրենց ավելցուկ ապրանքը պահպանել և ոչ սեզոնին բարձր գնով վաճառել»,- նշեց Գևորգյանը։ Նրա խոսքով՝ հույսը դրսի շուկաների վրա չդնելու համար նմանատիպ կենտրոններ ունենալն անհրաժեշտություն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: