Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գյուղապրանքների արտահանումն ավելացել է 15%-ով

Վերադարձ լուրերի բաժին

16:57 , 08 Սեպտեմբեր 2020

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության երկու ճյուղերից մեկն էր, որը 2020թ-ի առաջին կիսամյակում անկում չգրանցեց: Չնայած ճգնաժամային իրավիճակին՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կես տարվա արդյունքներով ավելացել է 1.7%-ով՝ կազմելով 239.9 մլրդ դրամ: Արձանագրված աճը երկար սպասված էր, քանի որ 2016 թվականից սկսած գյուղատնտեսության ոլորտում 4 տարի շարունակ անկում է գրանցվում:

Գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ մեկտեղ 2020 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսական ապրանքների արտահանումը Հայաստանից ավելացել է շուրջ 15%-ով՝ կազմելով մոտ 67 մլն դոլար:

Վիճակագրական կոմիտեի հրապարակումների համաձայն՝ գյուղատնտեսության ենթաճյուղերից բուսաբուծությունը կիսամյակային կտրվածքով աճել է 1.4%-ով, իսկ անասնաբուծությունը՝ 1.9%-ով: Հատկանշական է, որ անասնաբուծական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրվել է ձվի արտադրության ոլորտում՝ 6.3%: Այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 450.8 մլն հատ ձու, իսկ մեկ տարվա կտրվածքով ձվի գինը Հայաստանում նվազել է մոտ 20%-ով:

Կես տարվա ընթացքում նշանակալի աճ է գրանցվել նաև սպանդի նպատակով իրացված թռչնի և կենդանիների ծավալի մասով՝ շուրջ 4%: Ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մսամթերքի ապրանքախմբում ևս գրանցվել է գնանկում՝ 3.9%: Անասնաբուծության ենթաճյուղում 2.2%-ով նվազում է արձանագրվել միայն արտադրված կաթի մասով:

Բուսաբուծության ենթաճյուղում 19.4%-ով ավելացել է կարտոֆիլի արտադրանքը: 2020թ թվականի առաջին կիսամյակում արտադրվել է 32 հազար տոննա կարտոֆիլ, իսկ շուկայում դրա գինը մեկ տարվա կտրվածքով նվազել է ավելի քան 31%-ով:

Բանջարեղենի և պտուղ-հատապտղի ոլորտում կիսամյակային արտադրանքը ծավալային արտահայտությամբ փոքր-ինչ անկում է գրանցել՝ 0.5% և 1.8% համապատասխանաբար: Հատկանշական է, որ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ մրգերի գները բարձրացել են 30-34%-ով:

Կիսամյակային տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է շուրջ 21.7 մլն դոլարի լոլիկ, որը գյուղատնտեսական ապրանքների շարքում ունի արտահանման ամենամեծ ծավալը: Լոլիկի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 34%-ով: Երկրորդ տեղում թարմ ձկան արտահանումն է՝ 15.5 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ձկան արտահանումն ավելացել է 12%-ով: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում են թարմ մրգերը, որոնց արտահանման ընդհանուր արժեքն առաջին կիսամյակում կազմել է 11.8 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 40%:

Ինչպես ներկայացված է աղյուսակում՝ արտահանման առաջատար ապրանքախմբերում ամենամեծ աճը գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների ապրանքախմբում, որի արտահանումն ավելացել է 2.6 անգամ: 60 տոկոսով ավելացել է նաև ոչխարների և այծերի արտահանումը:

EconoMOod-08-09-20-b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: