Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Ձեռնարկություններին տրվող վարկերը և սպառողական վարկերը 2018-2019 թթ:

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններին տրամադրված, ինչպես նաև սպառողական վարկերի դինամիկային 2018-2019 թթ. 3 եռամ¬սյակների ընթացքում:

2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ձեռնարկություններին տրամադրված վարկերի ծավալները ոչ միայն զգալիորեն զիջել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին, այլ նաև սպառողական վարկերի ծավալներին: Այդ պատկերն ամբողջությամբ արտացոլված է գծապատկերում: Դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերի ծավալները շուրջ երկու անգամ կրճատվել են` կազմելով 76.4 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ սպառողական վարկերի ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով՝ կազմելով 165.2 մլրդ ՀՀ դրամ:

Varker_Business_vs_sparoghakan

Դիտարկվող ժամանակահատվածում սպառողական վարկերի ծավալները զգալիորեն աճել են, և հանգեցրել են ավելի բարձր ՀՆԱ-ի աճի տեմպերի հիմնականում վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի ավելացման միջոցով: Սա նշանակում է, որ աճը հիմնականում պայմանավորված է եղել ներքին պահանջարկով:

Ձեռնարկություններին տրամադրված վարկերի շնորհիվ հիմնական միջոցների վրա ուղղվող ծախսերի ավելացումը, ընդհանուր առմամբ, նպաստում է հավելյալ արժեքի ստեղծմանը և ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հիմնական միջոցների համախառն կուտակման աճի տեմպը 2018 թ. նույն եռամսյակի համեմատ բացասական է եղել և կազմել է -0.5%, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից հիմնական միջոցների ձեռքբերմանն ուղղվող ծախսերի մակարդակի և պետական բյուջեով նախատեսված՝ որպես հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերի ընդամենը 24%-ով կատարման հետ:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ձեռնարկություններին տրված վարկերը գրեթե 2 անգամ կրճատվել են և չեն հանգեցրել հիմնական միջոցների համախառն կուտակման ավելի բարձր աճի տեմպերի, ինչն ավելի մեծ չափով կնպաստեր ՀՆԱ-ի աճին: Հակառակ պատկերն է արձանագրվել սպառողական վարկերի դեպքում, որի աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 23%, ինչն ահազանգող միտումներ է պարունակում, քանի որ վարկավորման ծավալների աճին զուգահեռ էականորեն չեն աճում բնակչության եկամուտները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: