Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐ: ՀՀ ԿԲ. «ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է»

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԿԲ-ն անդրադարձել է կայքերից մեկի հրապարակմանը և ներկայացրել պարզաբանում:

«168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը  մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: Ինչպես նախկինում նշել էինք՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:

«Օրինակ՝ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով: Հոդվածի հեղինակը համեմատություն է անց կացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էին արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

International-Reserves-Armenia-CBA-2019—640-480

Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա ԿԲ նշել է, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ: Նոյեմբերի ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության իրականացրած պետական պարտքի սպասարկումը:

Կենտրոնական դրամատունը նաև ավելացրել է, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ: Կառույցը պնդել է, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: «Որպես հիմնավորում դիտարկենք պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի, համեմատ»,- եզրափակել է Արթուր Ջավադյանի ղեկավարած կառույցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: