Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Համաշխարհային տնտեսության աճը 2019 թ. ընթացքում շարունակվել է ավելի ցածր տեմպերով

Վերադարձ լուրերի բաժին

«Համաշխարհային տնտեսության աճը 2019 թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, շարունակվել է ավելի ցածր տեմպերով»,-նշված է Կենտրոնական բանկի՝ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության մեջ: Ըստ փաստաթղթի՝ համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղումը հիմնականում պայմանավորված է եղել մի շարք առանցքային զարգացած երկրներում առկա հիմնախնդիրներով, ինչպես նաև զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերով: Միևնույն ժամանակ, մասնագետների խոսքվ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարների համար գերակշռել են նվազման ուղղությամբ ռիսկերը: Առավել ընդգծված են եղել միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը, թույլ ներդրումային միջավայրը ու միջազգային ֆինանսական շուկաներում տատանողականության աճի դրսևորումները։

Կիսամյակի ընթացքում համաշխարհային տնտեսական աճի միտումը պահպանվել է, թեև նվազման ուղղությամբ ռիսկերը շարունակել են շոշափելի մնալ: Ըստ ԱՄՀ կանխատեսումների՝ 2019 թ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.2% (2018 թ. տնտեսական աճը` 3.6%):

World_Economy_Growth_2012-2019_CBA
«2019 թվականին և՛ զարգացած, և՛ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերը կզիջեն նախորդ տարվա ցուցանիշներին՝ համապատասխանաբար կազմելով 1.9% և 4.1% (2018 թ.` 2.2% և 4.5%)»,- նշված է ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ: ԱՄՀ բոլոր կանխատեսումներն ու գնահատումները Կենտրոնական բանկի փորձագետները վերցրել են “World economic outlook update, July 2019” պարբերականից:

World_Oil_Brent_Price_2012-2019_CB

Համաշխարհային տնտեսությունում ակտիվության դանդաղման ներքո և նավթի գների նվազման պայմաններում կիսամյակի ընթացքում ձևավորվել է առավել թույլ գնաճային միջավայր: Զարգացած երկրներում 2019 թ. գնաճը ԱՄՀ-ն գնահատում է 1.6%, իսկ զարգացող երկրներում` 4.8%: Գնաճային ճնշումները, տնտեսական ակտիվության ներկա միտումների պահպանման պայմաններում, առաջիկայում կշարունակեն թույլ մնալ:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: