Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Ինչ է կատարվել շինարարության ոլորտում 2018-2019 թթ.

Վերադարձ լուրերի բաժին

13:54 , 24 Փետրվար 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է շինարարության դինամիկային 2018-2019 թթ.-ին: Ըստ կենտրոնի՝ 2019 թ.-ին շինարարության ծավալները կազմել են 434.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ աճը 2018թ.-ի համեմատ` 4.6%: Շինարարության ծավալների 42%-ը իրականացվել է ընկերությունների միջոցների հաշվին, որոնց ծավալը 2018 թ.-ի համեմատ աճել է 1.4%-ով (գծապատկեր 1): Ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության կառուցվածքում 12.3%-ը իրականացվել է օտարերկրյա ներդրողների կողմից, որոնց ծավալները ևս աճել են 10.5%-ով: Սա նշանակում է, որ օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան տեղական ընկերությունների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները:

Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալները 2019 թ.-ին կազմել են ոլորտի ծավալների 29.6%-ը, իսկ աճը 2018 թ.-ին կազմել է 8.9%: Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների 59.9%-ը իրականացվել է միջազգային վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալները 2018 թ.-ի համեմատ կրճատվել են 4.4%-ով: Ուստի կարող ենք փաստել, որ 2019 թ.-ին բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալներն ավելի արագ են աճել, քան միջազգային վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքները:

Գծապատկեր 1. Շինարարության ծավալներն 2019թ.-ին՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների (%)

1-2

Միջազգաին վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների 25.7%-ը իրականացվել են ՌԴ-ից ստացված վարկային միջոցների հաշվին, որոնց ծավալներն աճել են 32.7%-ով (Մեծամորի ԱԷԿ-ի հիմնանորոգում իրականացնելու նպատակով): Ասիական զարգացման բանկից ստացած միջոցների հաշվին իրականացվել են վարկային միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքների շուրջ 21%-ը, իսկ Համաշխարհային բանկից ստացած վարկային միջոցների հաշվին՝ շուրջ 18.1%-ը, որոնց ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են համապատասխանաբար՝ 19.3 և 35.8 տոկոսով:

Բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալները 2019 թ. կազմել են շինարարության ծավալների 25.2%, որոնք նախորդ տարվա համեմատ ավելացել են 6.1%-ով: Այդ աճին նպաստել է նաև այն հանգամանքը, որ 2019 թ. նախորդ տարվա համեմատ 7.5 անգամ ավելացել են առևտրային բանկերի՝ անշարժ գույքի կառուցապատման համար նախատեսված վարկերը՝ կազմելով 6.2 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ծավալների 52.9%-ը իրականացվել է ք. Երևանում՝ արձանագրելով 4.6% աճ: Երևանի ծավալներին հաջորդել են Արմավիրում իրականացված շինարարության ծավալները՝ 8.7%, ինչը պայմանավորված է նաև Մեծամորի ԱԷԿ-ով, որի շնորհիվ մարզում իրականացված շինարարության ծավալները 6.5% աճ են արձանագրել:

2019 թ. շինարարության ծավալների աճը պայմանավորված է եղել ընկերությունների, բնակչության, ինչպես նաև բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների աճով, մինչդեռ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են: 2020թ. բյուջեի ուղերձով նախատեսված նոր միջազգային վարկերի ներգրավումը, բյուջեով նախատեսված շինարարական աշխատանքների ծավալները, ինչպես նաև կառավարության կողմից հիփոթեքային վարկավորման մատչելիությունն ապահովող ծրագրերը և բնաչության եկամուտների աճը կպայմանավորեն շինարաության աճի տեմպը 2020 թ.:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Եկամտահարկի վերադարձի համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ

ՊԵԿ-ը տեղեկացրել է, թե ինչ է պետք ներկայացնել: