Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

Վերադարձ լուրերի բաժին

2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության վերաբերյալ ՀՀ ԿԲ հաշվետվությունը նշում է, որ այս տարվա առաջին կիսամյակում հիմնական գործընկեր երկրների եկամուտների աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական աճի շարունակական դանդաղմամբ և առևտրի պայմանների տարաձայնություններով: Նման իրավիճակում ապակայունացել են էներգակիրների գները և նվազել է արդյունաբերական մետաղների նկատմամբ պահանջարկը:

Nkar-1-Vchar_hashvekshri_cucanishner
ՀՀ զուտ արտահանման նպաստումը տնտեսական աճին եղել է բացասական, սակայն 2019 թ. առաջին կիսամյակի երկրորդ կեսից հանքարդյունաբերության ճյուղի խնդիրները բավականին մեղմվել են, ճյուղի վերականգնման տեմպերը բարելավվել են, ինչն էլ նպաստել է արտահանման աճի տեմպերի արագացմանը:

Nkar-2-Artahanumn_yst_apranqneri_2019-1
2019 թ. հունվար-հունիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, չեն փոխվել, ապրանքների արտահանման աճը չի գերազանցել 1% -ը: Ներդրումային ապրանքների աճի տեմպի դանդաղում է արձանագրվել։ Ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Բարելավվել է նաև ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 9.7%` նախորդ տարվա 9.8%-ի փոխարեն: Համաձայն իրականացված ուսումնասիրությունների՝ ընթացիկ հաշվի պակասուրդի աճը վերջին երկու տարիներին պայմանավորված է ԵԱՏՄ երկրների հետ իրականացվող առևտրի գրանցման խնդիրներով, ինչն արտացոլվել է վճարային հաշվեկշռի «Սխալներ և բացթողումներ» հոդվածում: Փորձագիտական գնահատականներով՝ այդ խնդիրների բացառման դեպքում ընթացիկ հաշվի պակասուրդը մեծ փոփոխություն չի կրել նախորդ տարիների մակարդակի համեմատությամբ:

Nkar-3-Nermucumn_yst_apranqneri_2019-1

Իրական և անվանական արդյունավետ փոխարժեքները 2019 թ. հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, արժևորվել են՝ համապատասխանաբար 5.6 և 14.3 տոկոսային կետերով: ՀՀ դրամի փոխարժեքի վարքագիծը, ինչպես նաև ՀՀ արտաքին մրցունակությունը ուսումնասիրելու նպատակով դիտարկվում են նաև անվանական և իրական արդյունավետ փոխարժեքները, որոնք հաշվարկվում են արտաքին ապրանքաշրջանառության մեջ 12 հիմնական գործընկեր երկրներին՝Եվրագոտի, Ռուսաստան, Ուկրաինա, Հարավային Կորեա, Բուլղարիա, Շվեյցարիա, Իրան, ԱՄՆ, Թուրքիա, Վրաստան, Ճապոնիա, Չինաստան, բաժին ընկնող համապատասխան կշիռների հիման վրա:
ՀՀ արտաքին առևտրի կենտրոնացվածության մակարդակը էապես չի փոխվել: Խոշոր առևտրային գործընկերներ են շարունակում մնալ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրները: Ըստ ծագման երկրի արտահանման և ներմուծման հետևյալ տեսակարար կշիռները հետևյալն են՝ ԵԱՏՄ՝ 27.9% և 28.4%, ԵՄ՝ 23.1% և 20.8%:

Nkar-4-Artaqin_arevtri_Bashkhvacutyuny_2019-1
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ՀՀ արտահանման կենտրոնացվածությունն ըստ ապրանքախմբերի պահպանվել է գրեթե նույն համամասնությամբ՝ կազմելով 0.418 (30.06.2018 թ.՝ 0.422): Արտահանման ցածր կենտրոնացումն ըստ երկրների դրական է դիտարկվում՝ արտահանման ծավալների կտրուկ տատանման ցածր հավանականության և որոշ երկրներից էական կախվածություն չունենալու տեսանկյունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի գազային «ընկերությունը» Ռուսաստանի հետ

Թուրքիան, գրեթե ամբողջությամբ, հրաժարվել է ռուսական գազից:

ԵՏՀ-ն քննարկել է «Վերին Լարսով» Հայաստանից ապրանքների մաքսային հսկողության հարցերը

Առաջարկվում է նաև միջոցառումները բաժանել ըստ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի:

Պարենային մթերքների գնային ինդեքսը հուլիսին աճել է

Կարագի և պանրի նկատմամբ պահանջարկը ևս ավելացել է, սակայն մնում է ցածր նախահամաճարակային մակարդակից։ Շաքարավազի գները բարձրացել են 1,4 տոկոսով։