Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: Անշարժ գույքի շուկան 2019 թ. առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

Ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն անշարժ գույքի շուկայի զարգացումները, որոնք մեծապես անդրադառնում են ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա: Այդ մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

Մասնավորապես՝ անշարժ գույքի գների կամ անշարժ գույքի ձեռքբերման հիպոթեկային վարկերի աճը, որը պայմանավորված չէ տնտեսական հիմնարարներով, կարող է հանգեցնել ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի մեծացմանը:

NKar_5_Grav_Hamarvogh_Ansharzh_Guyq_2019-1

Անշարժ գույքի շուկայի ակտիվությունը շարունակել է մնալ համեմատաբար բարձր

Անշարժ գույքի շուկայի ակտիվությունը շարունակել է մնալ բարձր նաև 2019 թ. առաջին կիսամյակում: Անշարժ գույքի գների աճի միտումը պահպանվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1մ2 մակերեսի հաշվարկով աճել են տ/տ 9.5%-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր: ՀՀ-ում անշարժ գույքի միասնական միջին գների բացակայության պատճառով որպես անշարժ գույքի գնային զարգացումների չափորոշիչ են ընտրվել Երևանի բնակարանների միջին գները: Գներն աճել են Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ հատկապես Կենտրոնի առաջին գոտում (տ/տ 16.3 %): Մարզերի քաղաքներում բնակարանների 1մ2 մակերեսի հաշվարկով միջին գների աճը կազմել է տ/տ 5.9%: Գների աճին զուգընթաց աճել է հանրապետությունում բնակարանների առուվաճառքի գործարք¬ների քանակը (տ/տ 1.5%): Անշարժ գույքի շուկայի ակտիվության մասին է վկայում նաև շահագործման հանձնված բնակելի շենքերի և անշարժ գույքի հետ կապված շինարարության ծավալների աճը (համապատասխանաբար՝ տ/տ 38.5% և տ/տ 18.7%): Ըստ ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային հարցմանը մասնակից վարկային հաստատությունների՝ բնակելի անշարժ գույքի գների աճի միտումը կպահպանվի նաև հաջորդ եռամսյակում:

Bnakaranneri_Mijin_gneri_popokhutyun

Կիսամյակի ընթացքում պահպանվել է հիպոտեկային վարկավորման աճի միտումը

Անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի մեծացմանը նպաստող գործոններից են շարունակում մնալ առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման հիպոտեկային վարկերի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձը և իրականացվող պետական վերաֆինանսավորման ծրագրերը, որոնք մեծացրել են հիպոտեկային վարկավորման հասանելիությունը: Կիսամյակի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման հիպոտեկային վարկերի ծավալն աճել է 16.0%-ով, իսկ քանակը՝ 9.4%-ով: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող եռամսյակային հարցումները ցույց են տվել, որ հարցմանը մաս-նակից բանկերը և վարկային կազմակերպությունները շարունակել են դյուրացնել վարկավորման պայմանները, և մրցակցությունը հիմնականում ծավալվել է ոչ տոկոսային պայմանների, մասնավորապես՝ վարկ/գրավի արժեք հարաբերակցության և գրավադրվող գույքի գնահատման պայմանների շուրջ։ Անշարժ գույքի շուկայի ակտիվացման հետ մեկտեղ աճել են նաև բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությանն ուղղված վարկավորման ծավալները (տ/տ 7.9%): Կիսամյակի ընթացքում վերոնշյալ վարկատեսակների գծով վարկային պորտֆելի որակը մնացել է գրեթե անփոփոխ:

Nkar_6_Ansharzh_Guyqi_Varkavorman_Cavaly_2019-1

Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ակտիվությունը դրական է անդրադարձել վարկային հաստատություններում գրավի իրացվելիության ռիսկի և անշարժ գույքի գների տատանումներից ածանցվող վարկային ռիսկի վրա: Այնուամենայնիվ, անշարժ գույքի գների հետագա բարձր աճը պետք է համահունչ լինի տնտեսական հիմնարարներին՝ ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից անշարժ գույքի շուկայից բխող ռիսկերը զսպելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։