Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գլոբալ կրեդիտը» դարձավ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկող առաջին ընկերությունը

Վերադարձ լուրերի բաժին

13:38 , 13 Նոյեմբեր 2015

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայում հայտարարվեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Կազմակերպության Խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանը ներկայացնելով թողարկման նպատակները և հետագա ծրագրերը՝ նշեց, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որն իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:

Այս կերպ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ավելացման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանն, անդրադառնալով ընկերությանը և թողարկվող պարտատոմսերին նշեց, որ կազմակերպությունն իր հաճախորդներին տարբեր ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող, Հայաստանի ֆինանսական շուկայում ակտիվ գործունեություն ծավալող և աճի կայուն դինամիկա ունեցող ընկերություններից է, որն ակտիվների մեծությամբ ընդգրկված է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների ցանկում:

Գործադիր տնօրենը նշեց նաև, որ պարտատոմսերի թողարկումն իրականացվելու է երկու տրանշով. առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով՝ վճարումները կիրականացվեն կիսամյակային պարբերականությամբ: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով՝ եռամսյակային պարբերական վճարումներով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխող հանդիսացող «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանն իր խոսքում անդրադառնալով տեղաբաշխման պայմաններին և առանձնահատկություններին, տեղեկացրեց որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող, իսկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակումից հետո կիրականացնի նաև ամենօրյա գնանշումներ՝ պարտատոմսերի իրացվելիությունն ապահովելու նպատակով (շուկա ստեղծողի գործառույթներ): Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, ինչպես նաև պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: Պարտատոմսեր ձեռք բերող անձը, դոլարային և դրամային բանկային հաշիվ չունենալու դեպքում, նախքան ներդրում իրականացնելը, պետք է ցանկացած բանկում իր անվամբ բացի համապատասխան հաշիվ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։