Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա». Կարեն Կարապետյանի հարցազրույցը Ավստրիայի հանրային ռադիոյին

Վերադարձ լուրերի բաժին

14:40 , 10 Մայիս 2017

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս այցելել էր Հայաստան եւ հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Էլիզա Վասը Մեդիամաքսին է տրամադրել ՀՀ կառավարության ղեկավարի հետ իր զրույցն ամբողջությամբ հրապարակելու բացառիկ իրավունքը։ 

Պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞րն է իր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում, Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա եւ ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար»։

Խոսելով ներդրումների մասին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ «Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։ Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությնա զարգացման համար այլընտրանքներ կան անգամ ԼՂՀ չլուծված հակամարտության պայմաններում և մատնանշել Իսրայելի օրինակը, որը նույնպես բավականին շատ խնդիրներ ունի։ «Խոսքն այն մասին չէ, որ պետք է հանգստանալ եւ չձգտել խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե բանակցային գործընկերը կառուցողական չէ։ Բնականաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը առկա սահմանափակումների պայմաններում»։

«Այսինքն, Իսրայելը ձեզ համար օրինա՞կ է» հարցին վարչապետը պատասխանել է՝ երբեմն՝ այո։

Պատասխանելով այն հարցին, ինքը պատրա՞ստ է վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար՝ Կարեն Կարապետյանը հակիրճ պատասխանել է՝ պատրաստ եմ։ Իսկ ցանկանո՞ւմ է։ «Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

2000 տարվա տնտեսական պատմությունը՝ 1 գծապատկերում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաքրքիր գծապատկեր է կազմել՝ ներկայացնելով առավել խոշոր տնտեսությունների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը։