Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գլեդիս Բերեջիկլյան. Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նորանշանակ նահանգապետը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

11:23 , 23 Հունվար 2017

Նախօրեին համաշխարհային մամուլի էջերը (The Sydney Morning Herald, The Age, The Huffington Post, 9news.com.au, The Australian, The Age, ABC Net) ողողված էին ավստրալահայ, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ Գլեդիս Բերեջիկլյանի մասին նորություններով, որը հավակնում էր Լիբերալ կուսակցությունից դառնալ Ավստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարավային Ուելսի նահանգապետն այն բանից հետո, երբ օրեր առաջ այդ պաշտոնից ընտանեկկան խնդիրների պատճառով հրաժարական ներկայացրեց Նոր Հարավային Ուելսի վարչապետ Մայք Բերդը։

«Ես խորապես տխրել եմ, որ Մայք Բերդը հայտնեց քաղաքականությունից հեռանալու որոշման մասին։ Մայքը ոգեշնչող ղեկավար էր և մեծ ազնվության տեր մարդ, որը անժխտելի ու հիասքանչ հետք է թողել նահանգի կյանքում՝ այն դարձնելով տնտեսապես ու ենթակառուցվածքներով զարգացած կենտրոն։
Նա հիանալի ղեկավար էր ու ընկեր։ Ես հպարտ եմ նրա հետ 6 տարի աշխատելու համար՝ որպես նախարար և 3 տարի՝ որպես պատգամավոր»,- Facebook-ի իր էջում գրել է Բերեջիկլյանը։

«Գլեդիս Բերեջիկլյանը հիանալի նահանգապետ կլինի, ես կասկած չունեմ»,- հայտարարել է Բերդը ABC News-ի հետ զրույցում։ The Huffington Post-ը գրում է, որ Բերեջիկլյանը «Մայք Բերդի աջ ձեռքն է եղել»: Մայք Բեյրդը Fairfax-ի հետ զրույցում նրան բնութագրել է որպես «անհավատալի հավատարիմ, աշխատասեր կին, ով հիանալի վարչապետ կլինի»:
Եվ այսպես, հայտնի դարձավ, որ Գլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում, հայտնում է The Guardian պարբերականը: Բերեջիկլյանի տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը: Այսպիսով, նա դարձավ Լիբերալ կուսակցությունից առաջին կին վարչապետը նահանգային մասշտաբով։

Սպասվում է, որ Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան։
Ավելի վաղ Գլեդիսը Նոր Հարավային Ուելսի նահանգի տրանսպորտի նախարար էր նշանակվել 2011թ., այնուհետև դարձել նահանգի գլխավոր գանձապետ:
Գլեդիս Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում, նրա նախկիները փրկվել են Հայոց ցեղասպանությունից, իսկ ծնողներն Ավստրալիա են ներգաղթել 1960-ականներին։ Հայուհին ծնվել է Սիդնեյում 1970 թ., ավարտել է Սիդնեյի համալսարանը, ստացել արվեստի բակալավրի կոչում, այնուհետ ավարտել է Սիդնեյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, այնուհետ Նոր Հարավային Ուելսի համալսարանը (University of New South Wales): Աշխատել է Ավստրալիայի հայկական կոմիտեում։ Ավստրալիայի հայկական կոմիտեն արդեն ողջունել է Բերեջիկլյանի որոշումը Facebook-ի իր էջում։

«Մենք հաջողություն ենք մաղթում Գլեդիսին, հաջողություններ ցանկանում հաջորդ շաբաթ կայանալիք համաժողովում։ Գլեդիսը հայ-ավստրալական համայնքի հպարտության ու ոգեշնչման աղբյուրն է, և Ավստրալիայի հայկական կոմիտեն կշարունակի ֆանտաստիկ հարաբերությունները նահանգի նոր վարչապետի հետ»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ։

46-ամյա Բերեջիկլյանը մինչ քաղաքականություն մուտք գործելը եղել է Commonwealth Bank-ի ղեկավար, ընտրվել է Սիդնեյի Willoughby շրջանի անդամ 2003թ.։
Նա տրանսպորտի նախարար է նշանակվել 2011թ.՝ այդ պաշտոնում փոխարինելով Բարրի Օ’Ֆարելին։ Նա այդ պաշտոնում էր մինչ Մայք Բերդը նրան 2015թ. ընտրություններից հետո առաջարկեց դառնալ նահանգի առաջին կին գանձապետը։

Բերեջիկլյանը կողմ է հանդես գալիս միասեռական ամուսնություններին և Ավստրալիայի կողմից փախստականներին երկրում ապաստան տրամադրողների ջատագով է: Ամուսնացած չէ:

Նոր Հարավային Ուելսի մայրաքաղաքը Սիդնեյն է, այն Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգներից է: 2014թ. մարտի դրությամբ նահանգի բնակչության թիվը 7.5 մլն մարդ է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը