Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գիտությունների ակադեմիան Ամուլսարի ՇՄԱԳ վերաբերյալ կարծիք հայտնելու դիմում է ստացել շրջակա միջավայրի նախարարությունից

Վերադարձ լուրերի բաժին

20:02 , 04 Սեպտեմբեր 2019

ՀՀ գիտությունների ակադեմիան նախօրեին Ամուլսարի ՇՄԱԳ լիարժեքության վերաբերյա եզրակացություն տալու հայցումով դիմում է ստացել շրջակա միջավայրի նախարարությունից: Այսօր ԳԱԱ-ն տարածել է հաղորդագրություն, որը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք՝

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ: Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Թվաբանության հետևում մարդկային կյանքեր են, մեր երկիրը, մշակույթը, մեր քաղաքը. ՀՀ նախագահ:

Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար

Ներկայացված գնային առաջարկի նվազեցման համար իրականացված բանակցությունների արդյունքում՝ գնային առաջարկը կազմում է 8 857 600 ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը մարիխուանա է բացահայտել փոստային առաքանիներում

Հայտնաբերվել է ընդհանուր 375 գրամ մարիխուանա: