Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գիտության ֆինանսավորումը մոտ 12.6 մլրդ դրամ է

Վերադարձ լուրերի բաժին

22:48 , 13 Նոյեմբեր 2019

«Գիտության ոլորտում իրավիճակն օրհասական է, խորը ճգնաժամային խնդրի առաջ ենք կանգնել»,- ասել է երիտասարդ գիտնական Տիգրան Քոթանջյանը։ 2020թ. պետական բյուջեում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել 1.5 մլրդ դրամով:

«Երկու տարի անընդմեջ գիտության ֆինանսավորումը չի բարձրացվել: Գիտության ոլորտում կտրուկ քայլեր են պետք, որոնք, 30 տարի է, չեն արվում: Երբ պետության կողմից բավարար ֆինանսավորում, բավարար աջակցություն չկա, այսինքն`գիտությունը կարևորությամբ վերջին տեղն է զբաղեցնում, և տակն ինչ-որ մնաց, մի բան տալիս են, թե «յոլա» գնացեք, այդ վիճակում մասնավորն ու հասարակությունն էլ սկսում են նույնատիպ վերաբերմունք ցուցաբերել գիտնականների ու գիտության հանդեպ»,-նշել է Քոթանջյանը:

«Այսօր, փաստացի, գիտության ֆինանսավորումը մոտ 12.6 մլրդ դրամ է, որպես օրինակ ասեմ` պետական համակարգում բյուջեի պարգևատրումների ֆոնդը ևս 12 մլրդ դրամ է: Դա ՀՆԱ-ի 0.2 տոկոսն է ընդամենը»,-նշեց գիտնականը։ Նա ընդգծել է, թե այս պայմաններում էլ Հայաստանում գիտությունը բավականին լավ արդյունքներ է տալիս:

«Բայց դա հավերժ լինել չի կարող: Գիտաշխատողների նվազման միտում կա: Պետք է կտրուկ գումարային ներդրումներ անել, որպեսզի գիտնականների աշխատավարձերը դառնան արժանապատիվ, որպեսզի երիտասարդները մնան գիտության ոլորտում, որպեսզի դպրոցականները, որոնք ավարտում են, ցանկանան գիտությամբ զբաղվել»,-ասել է Քոթանջյանը։

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: