Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանը ինտեգրվելը»,- Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:45 , 26 Մարտ 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գիտությունը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: b4b.am-ի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում գիտությունը զարգացնելու իր տեսլականը, այդ ուղղությամբ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ուղիները:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր էր, այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից:

_TM_1176
«Մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական ներուժը, այդ թվում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը: Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չի ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը, արդյոք կարող ենք լուծել այդ խնդիրը, իսկ եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ ընդհանրապես այս տրամաբանությունից դուրս գալ, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե փող չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում, որովհետև, երբ հստակ ձևակերպենք մեր անելիքներն ու ցանկությունները, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի: Նպատակները, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում հարցը՝ որքանո՞վ է գիտակրթական համակարգը ինտեգրված տնտեսության հետ: «Մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանը ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանը ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր»,- մանրամասնեց վարչապետը՝ կարևորելով նաև գիտակրթական համակարգի ինտեգրումը զինված ուժերի հետ:

_TM_1111

«Այսօր արդեն կառավարությունը գիտության ոլորտում ունի ծրագրային առաջարկներ: Երբ այդ առաջարկները քննարկվում էին այդ ծրագրերի ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր: Բայց, քանի որ ծրագրի հեղինակները համոզիչ են ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, փողը ինքը իրեն հայտնվում է: Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկի անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և՛ Հայաստանը շահելու է, կառավարչությունը գումար չգտնի նման ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ Նոր Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա, փողը ստեղծվում է նաև մարդկանց գործունեության արդյունքում, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում և ուրեմն այն հարցին՝ փող կա, թե չկա, ի պատասխան մենք պետք է ասենք՝ ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը և ինչքանով ենք մենք համոզված, որ այն, ինչ մենք անում ենք, արժե շատ ավելին, քան փողը»,- ընդգծեց Փաշինյանը:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: