Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գինեգործը մթերման համար 10 տոկոսով ավելի քիչ, սակայն բարձր որակի խաղողի բերք է ակնկալում

Վերադարձ լուրերի բաժին

21:39 , 06 Սեպտեմբեր 2019

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի դիտարկումներով գինու և կոնյակի համար խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով ավելի պակաս, սակայն փոխարենը՝ շատ բարձր որակով: Հարությունյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Շատ լավ տարի է, շատ բարձր որակի բերք ու գինի է սպասվում: Իմ դիտարկումներով, բերքը 10 տոկոսով պակաս է լինելու, սակայն փոխարենը՝ բարձր որակի: Վայոց Ձորում բերքը շատ քիչ է: Մարզը տալիս է խաղողագործական ընդհանուր տնտեսության 1-2 տոկոսը, սակայն կարմիր խաղողի՝ 90 տոկոսը: Այսինքն, կարմիր խաղողից բացի, մենք ունենք նորմալ քանակի բերք»,-վստահեցրեց Ավագյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս տարի կմթերվի 105-110 հազար տոննա խաղող: Ավագյանը խաղողի մթերման հետ կապված նախորդ տարվանից սկսած դրական միտում է նկատել: Նրա խոսքով՝ նախորդ տարի գնման գների առումով կոնյակի գործարանի և մյուս գործարանների միջև հավասար իրավիճակ է եղել: Այս տարի մյուս գործարանները առաջարկում են 5 դրամ ավելի, քան կոնյակի գործարանը:

Ավագյանի տվյալներով՝ կան գործարաններ, որոնք կոնյակի խաղողի համար սահմանել են արդեն 155-160 դրամ, գինու սպիտակ խաղողի համար՝ 200 դրամ, կարմիր խաղողի համար՝ 205-210 : Ավագյանը կարծում է, որ դա կբարձրանա ևս 15-20 դրամով: Գինու ազգային կենտրոնի նախագահն այս տարի նաև կոնյակի և գինու արտահանման աճ է նկատել և կարծում է, որ դա շարունակական կլինի:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: