Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանիան և Ավստրիան քննադատել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:57 , 16 Հունիս 2017

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելն ու Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը կոչ են արել փոփոխություններ կատարել ԱՄՆ Սենատի կողմից հավանության արժանացած օրինագիծը, որը խստացնում է էներգետիկայի ոլորտում հակառուսական պատժամիջոցները:

Այդ միջոցառումները սպառնալիք են ներկայացնում եվրոպական ընկերությունների համար, որոնք մասնակցում են Եվրոպայի էներգամատակարարմանը, կարծում են նրանք:
«Քաղաքական պատժամիջոցները չպետք է դիպչեն տնտեսական շահերին: Եվ պատժով սպառնալ Գերմանիայի, Ավստրիայի և եվրոպական մյուս երկրների ընկերություններին, որ նրանք մասնակցում են Ռուսաստանի հետ գազային նախագծերի, ինչպիսիք են «Հյուսիսային հոսք-2»-ը կամ ֆինանսավորում են դրանք, միանգամայն նոր ու շատ բացասական որակ են եվրոպա-ամերիկյան հարաբերություններում»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ տարածած համատեղ հայտարարության մեջ:

Քաղաքական գործիչները մատնանշել են, որ «խոսքն էներգատար արդյունաբերության մրցունակության ու հազարավոր աշխատատեղերի մասին է», այդ իսկ պատճառով իրենք աջակցում են «ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերին, որոնք ուղղված են այդ փաստաթղթի փոփոխությանը»: «Եվրոպայի էներգաապահովումը Եվրոպայի հարցն է, այլ ոչ թե Միացյալ Նահանգների»,- ընդգծել են Գաբրիելն ու Քերնը:

Նախօրեին ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել օրինագծի, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է պատժամիջոցներ նրանց դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին զարգացնել նավթի և գազի արտահանման համար խողովակատարների համակարգը:
Բացի այդ՝ օրենքի նախագիծը դժվարացնում է ԱՄՆ նախագահի համար պատժամիջոցների չեղարկումը: Ներկայումս փաստաթուղթը պետք է քննարկման դրվի ԱՄՆ Կոնգրեսի

Ներկայացուցիչների պալատում և եթե այն այնտեղ էլ հավանության արժանանա, ապա կուղարկվի Դոնալդ Թրամփին՝ ստորագրվելու:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով օրենքի նախագիծը, կոչ է արել Կոնգրեսին ապահովել նախագահին հնարավորություն՝ փոփոխություն կատարել պատժամիջոցներում, որպեսզի «դրանք համապատասխանեն զարգացող դիվանագիտական իրավիճակին»:

Եվրոպական 5 ընկերություն՝ Engie, OMV, Royal Dutch Shell, Uniper և Wintershall, մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ֆինանսավորմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները