Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանիան ուշի-ուշով հետևում է ՀՀ նոր Կառավարության քաղաքականությանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:56 , 05 Դեկտեմբեր 2016

ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նախարարին է ներկայացրել պատվիրակության ներկայացուցիչներին և ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:

Հայաստանում Գերմանիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշի-ուշով հետևում են ՀՀ նոր Կառավարության քաղաքականությանը և ողջունում դրա տնտեսական ուղղվածությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել կայուն տնտեսական զարգացմանը:

GIZ-ի Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի ղեկավար Մարիտա Ռիդելը ներկայացրել է 2013-2016թթ. ծրագրերի շեշտադրումները, որոնցից մեկը, օրինակ, սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված աջակցությունն է:

Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` բարձր գնահատելով Գերմանիայի կառավարության կողմից տրվող թ´ե ֆինանասական և թ´ե տեխնիկական աջակցությունը: Նախարարը ցանկություն է հայտնել ապահովելու համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը, մասնավորապես կայուն տնտեսական զարգացման և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը տրվող աջակցության համատեքստում: Նախարարն առաջարկել է առաջիկայում նախաձեռնել մի քանի հանդիպում` հետագա ծրագրերը մանրամասն քննարկելու համար:

Նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարին, որը նպաստելու է նոր ներդրումային ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին` սահմանելով ներդրումային այն հիմնական ուղղությունները, որոնք կաշխուժացնեն ոլորտը: Նախարարի տեղակալն առաջարկել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը ներգրավվել այս գործընթացում` մեկ միասնական գործիքով աշխատանքներն իրականացնելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք Հայաստանի մարզերում

Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը:

Վարչապետը «Ռենկո»-ի տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: